Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վովա Գասպարյանը խանգարել է, խանգարում է ու պիտի խանգարի

Վովա Գասպարյանը խանգարել է, խանգարում է ու պիտի խանգարի
15.11.2012 | 20:42

Թիկնազորին զինաթափելու խնդիր էս դեպքում ընդհանրապես չկա: Խնդիրը քաղաքական է, ինչպես միշտ: Ինչպես խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, այնպես էլ այս ընտրությունների նախաշեմին, «կոնկուրենտ ֆիրման» փորձում է դաշտը միլիմետր առ միլիմետր վերցնել: Քոչարյանա-Ծառուկյանա-ՀԱԿա-ՀՅԴ-ական այդ «շտուրմին» անշուշտ խանգարել ու խանգարելու է Վովա Գասպարյանը. նա ձերբակալում է Բանգլադեշի Համոյին, Աբովյանը փորձում է միացնել Հայաստանին... վերջը, գիտեք. նա այն «բաստիլն» է, որը Սերժ Սարգսյանի համար անխախտ է լինելու նաև այս ընտրություններին:
Չկասկածեք, «կոնկուրենտ ֆիրման» շուտով կանցնի պաշտպանության նախարարության և նախարարի «շտուրմին», որպեսզի այնտեղից ևս համախոհներ քաշի դեպ իրեն, ինչը չստացվեց 2008-ին:
Թե ձեռները հասավ. կփորձեն քիչիկ մը «շարժել» նաև Գորիկ Հակոբյանին... Ծանոթ ձեռագիր, ծանոթ կատարմամբ, ծանոթ վերջաբանով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 9357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ